Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է իր ևս 21 զինծառայողի զոհվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետևանքով իր ևս 21 զինծառայողի զոհվելու մասին։

Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 71-ի, նշվել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ:

Սեպտեմբերի 15-ի երեկոյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց հրադադարի մասին։