Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նախարարները քննարկել են իրավիճակն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։

Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ամուր աջակցություն ցուցաբերել եղբայրական Ադրբեջանին՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի համաձայն։