Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Պեսկով

Կրեմլում հույս են հայտնել, որ ՀԱՊԿ խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ) Զասի գլխավորած տեսչական խումբը, այնուամենայնիվ, կժամանի սահման, որպեսզի այնուհետև պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Իսկ վաղը հանդիպում կլինի նախագահ (Ադրբեջան Իլհամ) Ալիևի հետ, որտեղ, իհարկե, դա ևս կլինի օրակարգի առաջին տեղում»,- ասել է նա լրագրողներին։