Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է

Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այս մասին ասել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը, նշելով, որ հրդեհի չորս օջախներից երկուսը, որոնք ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին, այսօր առավոտվա դրությամբ ինքնամարվել են։

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 13–ին։ Կային հրդեհի չորս օջախներ, երկուսը ԱԻՆ փրկարար ծառայության կողմից մարվել էր դեռ երեկ առավոտյան, իսկ մյուս երկուսը, որոնք ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին, չէր հաջողվում հրդեհաշիջել։