Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կրկին կդիտարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, կրկին կհանդիպի՝ քննարկելու իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ իրավիճակը լրջորեն վատթարացել է վերջին օրերին։ ՏԱՍՍը հայտնում է, որ այդ մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը տարածված Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրից։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կհանդիպի Հայաստանի խնդրանքով: Չորեքշաբթի օրը Խորհրդի փակ խորհրդակցություններում արդեն քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը, հինգշաբթի քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: