Իրանը զրահատանկային և հետևակային ստորաբաժանումներ է տեղակայել Հայաստանի հետ սահմանին

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը քիչ առաջ հայտարարել է, որ սեպտեմբերի 14–ից Իրան-Հայաստան սահմանին տեղակայվել են Իրանի Զինված ուժերի զրահատանկային և հետևակային ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Իրան-Հայաստան սահմանին տեղակայված ստորաբաժանումները բերվել են 100 տոկոս մարտական պատրաստականության»,– ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: