ԱԱԾ պահեստազորի սպաները պատասխանել են Փաշինյանին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդեսը գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին։