Դեռ վաղ է խոսել ՀՀ և Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մասին․Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը։

«Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: