Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ հասնել իր նկրտումներին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն ունեցած ելույթում։

Մանրամասն՝ տեսանյութում