Ադրբեջանը հարվածել է նաև հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, ծանր հրետանային հարվածներ են հասցվել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տեղակայման շինությանն ու տրանսպորտային միջոցին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։

Ավելի վաղ «Ինֆոտեկա-24»-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Գեղարքունիքի մարզի տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։