Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի անունները

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհված զինծառայողների անունները:

Նշենք, որ հակառակորդը երեկ հայտնել էր՝ զոհվել է 50 զինծառայող, որից 8-ը՝ սահմանապահ:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

ՊՆ տեղեկացմամբ, այսօր ժամը 08։00-ից հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։ Իրադրությունը սահմանին շարունակում է լարված մնալ։

Ցուցակները՝ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունից: