44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների ուղերձը՝ Եռաբլուրից

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ուղերձ են հղել Եռաբլուրից։ Նրանք բացատրել են, որ ուղերձ հղելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ իմացել են, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներից մեկի հայրը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան է եղել։

Զոհվածների ծնողները նշեցին, որ հասկանում են այդ մարդկանց ցավը, քանի որ իրենք նույնպես անցել են այդ ճանապարհով։

«Ցավոք չի ավարտվել պատերազմը դեռ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ եկե՛ք համախմբվենք, որ հերթական զոհ չունենանք»,– ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։