Ինչո՞ւ է մեր զոհերի թիվն այսքան մեծ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Երբ հետպատերազմական ժամակահատվածում կոկորդ էինք պատռում, որ պետք է շատ արագ կահավորել առաջնագիծը, նոր սպաազինության հարց լուծել, իսկ զինամթերքի պահեստները համալրել, իշխանությունը ոչ միայն խուսափում էր հարցադրումներից, այլ անտեսում:

Ավելին՝ առաջնագծի պատշաճ կահավորումը հնարավորություն կտար և մարտի արդյունավետ վարման, և տեղում մարտական գործողությունների մասնակիցների անվտանգության ապահովմանը:

Նոր բնագծերում իշխանության տապալումների արդյունքում, անհրաժեշտ ենթակառուցվածքները չեն ձևավորվել կամ ձևավորելվել են խիստ թերի, ինչն իր հերթին բերել է զոհերի թվի կտրուկ աճի:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից