Դժվար է գերագնահատել Պուտինի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում. Դմիտրի Պեսկով
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը թուլացնելու համար»։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար, այդ ջանքերը շարունակվում են», – ասել է Պեսկովը։
Պեսկովը չի մեկնաբանել Մոսկվայի մտադրությունները՝ կապված Երևանի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելու հետ։ «Ավելին հիմա չէի ուզենա ասել, աշխատանք է տարվում, տարբեր համաձայնեցումներ են կատարվում, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել մինչև համաձայնեցման գործընթացի ավարտվը»,-նշել է Պեսկովը։