Ադրբեջանն ասում է՝ տվեք այն ինչ, ինչ ուզում եմ, այլապես դա ես կստանամ պատերազմով. Փաշինյան

Աշխարհում քիչ չեն օրինակները, երբ խաղաղության պայմանագրի կնքումից հետո սկսվել է պատերազմ: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին, բայց դա առանց երաշխիքների, ուղղակի թուղթ է։ Սա է նաև պատճառը, որ մեկ տարուց ավելի է՝ առաջարկում ենք, որ ՀԱՊԿ-ի մոնիտորինգային միսիա ուղարկել հայ-ադրբեջանական սահման, որպեսզի կարողանանք այս հարցերի պատասխանները տալ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի ողջ ընթացքում հրադադարի խախտման դեպքեր միշտ էլ եղել են.

«Սա պրոցեսի մաս է, երբ կողմերից մեկը սրանով ցուցադրում է իր կամքը՝ հարցի ուժային լուծման համար:
Ես ասել եմ, որ Ադրբեջանի բանակցային մարտավարությունը եղել է հետևյալը՝ տվեք այն, ինչ ուզում եմ, այլապես դա ես կստանամ պատերազմով, սա բանաձև է, բայց սա խաղաղության բանաձև չէ»,-ասաց նա: