Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացիական անձ․ ԱՆ

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ: