Մեր դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Նիկոլ Փաշինյան

Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել Ադրբեջանի հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, քննարկում, խորհրդակցությունը, որը մինչև լուսաբաց շարունակվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնակցել է ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, այդ նիստի արդյունքներով որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: Դիմել ենք նեւ ՌԴ-ին 1997-ի Բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ն, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի: Ես գիշերը հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, Իրանի նախագահի հետ, ԱՄՆ պետքարտուղարի հետ, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Պնխարարն է զրույց ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Մենք այս ուղղություններով աշխատում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք»,-ընդգծեց Փաշինյանը: