Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն

Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Այս մասին իր թվիթերյան էջին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպը և պետքարտուղարը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովման համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍներ: