Եթե Ադրբեջանը փորձի Սյունիք մտնել, ապա պետք է հասկանալ, որ Իրանի «կարմիր գծերն» են ստուգում

Եթե Ադրբեջանը փորձի Սյունիք մտնել, ապա պետք է հասկանալ, որ դա պրովոկացիա է Իրանի ուղղությամբ, Իրանի «կարմիր գծերն» են ստուգում, այսինքն Իրանին ուզում են ներքաշել առճակատման ու խփեն (փաստորեն դրանով Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունն այդպես «լուծեն»), Ռուսաստանին էլ հերթական անգամ նվաստացնեն, որ իր պաշտոնական դաշնակցին չի կարողանում պաշտպանել: Փաստորեն դա իսրայելա-բրիտանական ծրագիր է:

Հ.Գ. 1. Չհարցնեք, թե բա ինչ եղավ Վիլսոնի իրավարար վճիռը, դեմոկրատիան, մարդու իրավունքները, միջազգային հանրությունը … : Միջազգային հարաբերություններում նման հասկացություններ գոյություն չունեն ու չեն էլ ունեցել (ձեզ խաբում էին), կան շահեր ու միայն շահեր: Իսկ ով հակառակն է պնդում, փորձեք հասկանալ, թե ականջները որտեղից են աճում, եթե մինչև հիմա պարզ չէր:

Հ.Գ. 2. Դեմոկրատիա երկրի ներսում է պետք կառուցել, մարդկանց միջև հարաբերություններում, այլ ոչ թե պետությունների, ինչը չի կարող լինել: 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից