Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է Իրանի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռքբերել՝ խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով:

Պայմանավորվածությունների շրջանակում հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի, ինչպես նաեւ՝ երկու երկրների մշակութային կապերի հաստատման ծրագրի շրջանակներում նախօրեին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սերտ համագործակցությամբ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: