ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզում խոցել է օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը

ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կլուգինո-Բաշկիրովկա բնակավայրի մոտ խոցել է օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հարվածների արդյունքում խոցվել են Ստարովերովայի, Չուգուրի ու Վոլոսկայա Բալակլեյայի շրջաններում Ուկրաինայի 14-րդ ու 92-րդ մեքենայացված բրիգադների ստորաբաժանումների կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան, Նովայա Վոդոլագա բնակավայրում տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադը, ինչպես նաև Կլուգինո – Բաշկիրովկա բնակավայրի շրջանում օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը», – հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ ուկրաինական կողմի կորուստները կազմում են ավելի քան 200 զինծառայող և ավելի քան 20 միավոր ռազմական տեխնիկա: