«Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո…

Այսօր Ստեփանակերտում կայացավ Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված նրա հիմնադրման 30-ամյակին:

Գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի անզուգական գլխավորությամբ հրաշալի ձևով հանդես եկան երեխաները՝ երգելով հայրենասիրական, քնարական ու կատակային երգեր: Իսկ վերջում երգչախումբը գնաց Ազատամարտիկների պուրակ և զոհվածների հուշատախտակի մոտ երգեց «Երազի իմ երկիր հայրենի»-ն:

Վայելե՜ք:

 

Արտակ Բեգլարյան