Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից:

Ավինյանին քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։

Նշենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հայտարարել է, որ լինելու է ՔՊ քաղաքապետի թեկնածուն Երեւանի հաջորդ ընտրություններին: