ԵՄ խորհուրդը դադարեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը։

Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 12-ին։ Նրանք ռուսաստանցիների համար Շենգեն վիզա ստանալու գործընթացը կդարձնեն ավելի երկար, բարդ և թանկ։

Այսպես, մուտքի արտոնագրային վճարի գումարը կբարձրանա 35 եվրոյից 80 եվրո։ Պնդելով սահմանափակումների սահմանումը, Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ առաջնահերթությունը պետք է դառնա հումանիտար պատճառներով վիզաների տրամադրումը, և միայն վերջին հերթին՝ տուրիստական նպատակներով։