Ֆինլանդիան չի վերանայի արտահանձնման մասին Թուրքիայի հարցումները

Ֆինլանդիան հրաժարվում է վերանայել Թուրքիայի՝ արտահանձնման հարցումները։ Այս մասին AFP-ին ասել է Ֆինլանդիայի արդարադատության նախարարի խոսնակ Սոնյա Վարպասուոն։

«Ըստ թուրքական կառավարության՝ խնդրանքը վերաբերում է ահաբեկչության հետ կապված տարբեր հանցագործություններին»,-ասել է Վարպասուոն, նշելով, որ որոշումները վերջնական են և չեն կարող բողոքարկվել։ Ուստի Թուրքիային ասվել է, որ «գործերը չեն կարող վերանայվել»։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին որոշել են միանալ ՆԱՏՕ-ին՝ տասնամյակներ շարունակ չեզոքությունից հետո։ Թուրքիան 30 անդամներից բաղկացած միակ երկիրն է, որը դեմ է սկանդինավյան երկու երկրների ընդունմանը: