Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Ս.թ. սեպտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Լաշա Դարսալիան շնորհավորել է դեսպան Աշոտ Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։