ԵՄ որոշ երկրներ վախենում են գազի գնի սահմանափակման դեպքում Ռուսաստանի պատասխան քայլերից

Եվրամիության որոշ երկրներ վախենում են գազի գնի սահմանափակումների դեպքում Ռուսաստանի արձագանքից, գրում է «Ֆայնեյշլ Թայմս»-ը։

Հոդվածում մեջբերվում է ԵՄ բարձրաստիճան անանուն պաշտոնյայի խոսքերը, որը հայտարարել է, թե բոլորը վախենում են դոմինոյի էֆեկտից:

«Եթե սահմանափակեք միայն ռուսական գազի գները, ապա դա ոչ մի կերպ չի ազդի մյուս մատակարարների վրա, և Ռուսաստանը կբարկանա»,- ասել է նա։

Մոսկվայի զայրույթից անհանգստացածների թվում հրատարակչությունը նշում է Հունաստանին, Իտալիային և Լեհաստանին։

Այդ իսկ պատճառով միության որոշ երկրներ կոչ են անում գազի գնի սահմանաչափ սահմանել բոլոր արտադրողների համար։

«ԵՄ անդամ առնվազն տասը երկրներ կողմ են էներգակիրների բոլոր մատակարարների համար ընդհանուր գների սահմանաչափերին»,- ասվում է հրապարակման մեջ։

G7-ի երկրների ղեկավարները հունիսին կայացած գագաթնաժողովում հաստատել են իրենց մտադրությունը նվազեցնել կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից և պայմանականորեն պայմանավորվել են սահմանափակել ռուսական նավթի և գազի գները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «Գազպրոմը», իրավիճակի նման զարգացման դեպքում, ավելի ակտիվ կփնտրի այլընտրանքային գնորդներ։