Ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրումը հակասում է Եվրոպայի և Հունգարիայի շահերին․ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը
Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրումը հակասում է Եվրոպայի և Հունգարիայի շահերին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիության էներգետիկայի նախարարների արտակարգ նիստից առաջ, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Նրա խոսքով՝ առաջարկվող գնային շեմը կհանգեցնի Եվրոպա գազի մատակարարման անհապաղ դադարեցմանը։
Անցած ամիս «Գազպրոմը» սկսել է ավելացնել մատակարարումները Հունգարիա՝ լրացնելով նախապես համաձայնեցված մատակարարումները «Թուրքական հոսք» գազատարով։ Ռուսաստանը Հունգարիային մատակարարում է նավթի և գազի կարիքների մեծ մասը:
Այսօր ԵՄ էներգետիկայի նախարարները կքննարկեն էներգակիրների գները զսպելու ուղիները, որոնք աճել են, քանի որ Ռուսաստանը դադարեցրել է դեպի Եվրոպա գազի զգալի մասի մատակարարումը։