Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը կմասնակցեն Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրի կարգավիճակով կմասնակցեն ՇՀԿ գագաթաժողովին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

Գագաթաժողովին որպես ՇՀԿ դիտորդ երկրների ղեկավարներ կմասնակցեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը։

«Հաջորդ շաբաթ Սամարղանդում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս միջոցառումը կլինի ՇՀԿ-ի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը 2019 թվականից ի վեր»,-գրել է Ասադովը։