civic.am-ը չի՞ ցանկանում համեմատական վերլուծություն հրապարակել, թե ո՞ւմ օրոք է ՀՀ-ը կորցրել ամենաշատ տարածքներն ու տվել ամենաշատ զոհերը

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հոդվածը ճիշտ կլիներ վերնագրվեր «ՀՀ ո՞ր ղեկավարի օրոք են մսխվել ռազմական ծախսերը»:

Ահա այսպես են դավադիր ռեժիմին սպասարկող լրատվամիջոցները կեղծիքի միջոցով մանիպուլյացնում հասարակ ժողովրդին ու մատաղ անում նրանց երեխաներին նիկոլիզմի շահերին:

Ինչո՞ւմ է կայանում մանիպուլյացիան:

Եթե հանենք Նիկոլի ձեռք բերած աննպատակահարմար ու անհրթիռ ինքնաթիռների վրա մսխած շուրջ 130 մլն դոլարը և երրորդ երկրից սպիսատ արված ՕՍԱ-ԱԿ համակարգերի վրա ծախսած շուրջ 28 մլն դոլարը, ապա կստացվի, որ Նիկոլի ժամանակ արված արդյունավետ ծախսը 3 տարիների համար կազմել է ոչ թե 280, այլ շուրջ 120 մլն դոլար (տարեկան 40 մլն): Բացի այդ, չեմ բացառում, որ սրանք այդ թվի մեջ հաշված լինեն նաև այժմ դատարանում գտնվող աննպատակահարմար ճանաչված հրթիռների ծախսերը և այլն: Մի խոսքով, ինչեր չեն անի սրանք` մարդկանց խաբելու համար:

Իրականում Նիկոլի ժամանակ, ԶՈւ-ը փաստացի չեն համալրվել անհրաժեշտ սպառազինությամբ: Սրանք փոխել են 2018-24թթ արդիականացման ծրագիրը և ձեռք չեն բերել օրինակ` անհրաժեշտ ՀՕՊ համակարգերը: Հոդվածը ճիշտ կլիներ վերնագրվեր «ՀՀ ո՞ր ղեկավարի օրոք են մսխվել ռազմական ծասերը»: Այդ դեպքում Նիկոլն անվիճելի առաջատար կլինի և մրցակից չի ունենա:

Իսկ civic.am-ը չի ցանկանո՞ւմ համեմատական վերլուծություն հրապարակի, թե ո՞ւմ օրոք է Հայաստանը կորցրել ամենաշատ տարածքներն ու տվել ամենաշատ զոհերը։

https://civic.am/politics/armenia/40479-2018-2021-280-radaram.html?fbclid=IwAR3Gi6m99zRgjywTg0CMMjnKRiCdRLaL3IcArK4iUa4csnZFTErD0yQsywk»։