Կարլ 3-րդը դարձել է ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև 14 այլ պետությունների թագավոր, որոնց թվում է Կանադան և Ավստրալիան

Կարլ 3-րդը (Ուելսի արքայազն Չարլզ) դարձավ ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև 14 այլ պետությունների թագավոր, հիշեցնում է Sky News-ը։

Նա (Կարլ 3-րդը) ավելի ու ավելի հաճախ է արտասահմանյան ուղևորություններ կատարել թագուհու անունից, և սպասվում են ավելի շատ արտասահմանյան այցելություններ, հատկապես Համագործակցությա 14 թագավորություններ, ներառյալ Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, որտեղ նա այժմ ինքնաբերաբար պետության ղեկավարն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ազգերի Բրիտանական Համագործակցությունը ներառում է Ավստրալիան, Անտիգուան և Բարբուդան, Բահամյան կղզիները, Բելիզը, Գրենադան, Կանադան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան, Սենթ Վինսենթն ու Գրենադինները, Սենթ Քիթսը և Նևիսը, Սենթ Լյուսիան, Սողոմոնի կղզիները, Տուվալուն ու Ջամայկան:

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Բուքինհեմյան պալատը հայտարարեց Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին։