Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ԻՊ-ի ղեկավարներից մեկին ձերբակալելու մասին

Թուրքիան ձերբակալել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Աբու Զեյդ անունով ահաբեկիչը, որը ԻՊ բարձրագույն ղեկավարներից է, բռնել են Թուրքիայում»,- հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքը։