Մեր հերոսն իր կյանքի գնով ապացուցել է, որ չկա և ոչ մի բարբարոսական Կուբաթլու, այլ կա հայկական Սանասար

Սանասարի մոտակայքում նահատակված մեր հերոսն իր կյանքի գնով ապացուցել է, որ չկա և ոչ մի բարբարոսական Կուբաթլու, այլ կա հայկական Սանասար, պաշտոնապես՝ Որոտան։

Հանուն հայկական սրբազան հողի և այդ հողի վրա ապրողներիս՝ նահատակի լուսապսակն ընդունած մեր բոլոր հերոսներն են արձանագրել, որ չկա Քելբաջար, այլ կա Քարվաճառ, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Ջաբրայիլ, այլ կա Ջրական։

Նահատակ հերոսների սուրբ հիշատակի առջև նվազագույնը, որ պետք է անել, Սանասարը (Որոտանը) Կուբաթլու կամ հայկական հողի և ոչ մի այլ պատառիկ բարբարոսական անվանումով երբեք չկոչելն է։

 

Վարդան Ոսկանյան