Մահացել է Եղիսաբեթ երկրորդը

Թագավորական ընտանիքը հայտնեց, որ 96 տարեկան հասակում մահացավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը շտապել է Եղիսաբեթ թագուհու մոտ․ բժիշկները հայտնել են, որ անհանգստացած են 96-ամյա թագուհու առողջությամբ, նա պետք է մնա բժիշկների հսկողության ներքո: