Բայդենն Ուկրաինայի հարցով բանակցություններ կվարի G7-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ յոթնյակի (G7), Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ առցանց ձևաչափով բանակցություններ կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայի հետագա աջակցությունը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ պետությունների ղեկավարների բանակցությունները տեսակապի միջոցով տեղի կունենան սեպտեմբերի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով վաղ առավոտյան: