Անկարան հայտարարել է, թե Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի հետ պայմանավորվածությունները

Շվեդիան և Ֆինլանդիան դեռ չեն կատարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ Ստոկհոլմը և Հելսինկին քայլեր կձեռնարկեն արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK), FETÖ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ։