Պուտինի ժպիտը բրիտանացիներին համոզել է ՌԴ ԶՈՒ-ի լիարժեք մարտական պատրաստվածության մեջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժպիտը «Վոստոկ-2022» զորավարժությունների ընթացքի մասին պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի զեկույցի ժամանակ բրիտանացիներին համոզել է, որ ռուսական բանակը լիովին մարտունակ է։

«Վոստոկ 2022» զորավարժությունների ժամանակ Պուտինը հստակ հասկացրեց, որ ռուս զինվորականները շարունակում են գործել սովորական ռեժիմով՝ միաժամանակ մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը», – գրում է բրիտանական Mirror թերթի մեկնաբան Հաննա Լևենը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարարի զեկուցման կադրերը ավելի վաղ հրապարակել էր «Զվեզդա» հեռուստաալիքը։

«Վոստոկ-2022» զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 1-7-ը Արևելյան ռազմական օկրուգի յոթ զորավարժարաններում, ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրերում և ափամերձ գոտիներում։ Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, ներգրավվել է ավելի քան 50 հազար զինծառայող, ավելի քան 5 հազար միավոր զենք և զինտեխնիկա, այդ թվում՝ 140 ինքնաթիռ, 60 ռազմանավ, նավակներ և օժանդակ նավեր։