Վրաստանը ժամանակավորապես փակել է Նինոծմինդա-Բավրա անցակետը

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-23:00, կփակեն Հայաստանի հետ սահմանին գտնվող Նինոծմինդայի մաքսակետը՝ մաքսային նոր կառավարման տեղեկատվական համակարգին անցնելու պատճառով: Այս մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում։ Բավրայի մաքսակետի նոր շենքը պատրաստ է շահագործման, աշխատակիցները տեղափոխվում են այնտեղ, այդ պատճառով էլ ժամանակ կպահանջվի նոր շենք տեղափոխվելու համար։

Հայ-վրացական սահմանի երկարությունը 224 կմ է։ Բացի Նինոծմինդայից՝ սահմանին կա ևս երկու մաքսակետ՝ Սադախլոն և Գուգուտին։