Ավագ դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Դումանյան

44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմի դաշտում տեսանք մեր թշնամիների հայերենի տիրապետման մակարդակը։ Նրանք վերապատրաստվել են և այժմ էլ վերապատրաստվում են, այդ թվում՝ դպրոցներում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Մենք թուրքերենը և ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա և միայն ավագ դպրոցներում։  Եվ շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը։ Երբ ես հարցրեցի դպրոցներից մեկի տնօրենին, նա ինձ ասաց, որ պատճառները նույնն են, ինչ ադրբեջանցիներինի մոտ։ Մենք պետք է պատրաստ լինենք՝ լուծելու այս կարևոր խնդիրը»,-ասաց նախարարը։