Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 7-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կնվազի 4-6, այնուհետև 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 7-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-19 մ/վրկ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.10C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.6 0C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.0 0C