Հայաստանից 12 բռնցքամարտիկներ մեկնել են Մեքսիկա` մրցումների

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի, հայտնում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիան։

Մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53,5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշայիններ Էրիկ Թոխյանն ու Ժիրայր Սարգսյանը, 59 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 66 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 67 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Արսեն Պողոսյանը, 80 կգ քաշայիններ Մելքոն Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը։