Իլոն Մասկը Պուտինի պատճառով հետաձգել է «Թվիթերի» ձեռքբերումը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մայիսին հետաձգել է «Թվիթեր» սոցիալական ցանցի գնումը՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը լսելու համար, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով դատավարության ընթացքում հրապարակված տվյալները։

Նշվում է, որ մայիսի 8-ին Մասկը հաղորդագրություն է ուղարկել Morgan Stanley–ի բանկիրին, որն զբաղվել է գործարքով, որում նա խնդրել է մի քանի օրով դանդաղեցնել գործընթացը:

«Պուտինի վաղվա ելույթն իսկապես կարևոր է: «Թվիթեր» գնելն անիմաստ է, եթե մենք գնում ենք դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ», – ասել է Մասկը:

Փաստաբանի խոսքով՝ գործարարի հայտարարությունները վկայում են, որ սոցցանցը գնելուց հրաժարվելը պայմանավորված է եղել անձնական ֆինանսների մտահոգությամբ, այլ ոչ թե «Թվիթերի»՝ իր պարտավորությունները չկատարելու պատճառով։