Մեր զինվորը հայհոյելով պարզապես կրակ է բացում օկուպանտների ուղղությամբ (տեսանյութ)

Մեզ «կոտրելու» և հնազանդ, անհայրենիք, վախվորած, ոչնչացման ենթակա նախիր դարձնելու գործընթացները ունեն հստակ մեթոդաբանություն։

Օրինակ, մեզ փորձում են համոզել, որ մենք կորցրել ենք պայքարելու կամ դիմադրելու ցանկությունը և առ հասարակ 44 օրվա պատերազմը մենք պարտվեցինք որովհետև բանակում/ կամավորների շրջանում շուրջ բոլորը «վախկոտ դավաճաններ են»։

Այս պնդումը լկտի, անբարոյական, սարսափելի մանիպուլյացիայի ձևաչափ է, որի նպատակն է մեզ բոլորիս վերջնականապես ներքուստ բարոյազրկել։

Չի ստացվի։

Պարզապես չի ստացվի։

Որովհետև մենք կառավարվող բիոզանգված չենք, այլ արժանապատիվ Ազգ ենք, որի զավակները բազմաթիվ անգամ ապացուցել են, թե ով է իսկական հայը։

Տեսանյութում պատկերված է թե ինչպես թուրք-ադրբեջանական տեռորիստները համոզում են ՄԵԿ ՀԱՅՒ հանձնվել, խոստանում են հանձնվելու դեպքում չսպանել իրեն (չնայած դրանց խոստումների իրական գինը մենք շատ լավ գիտենք) և այլն…մեր զինվորը, մեր եղբայրը, մեր Հայ տղան հայհոյելով պարզապես կրակ է բացում օկուպանտների ուղղությամբ։

Ես չգիտեմ՝ որտեղ և երբ է այս դեպքը տեղի ունեցել և ինչ ճակատագիր ունեցավ մեր հերոսը (եթե կա տեղեկություն, խնդրում եմ հրապարակել,) սակայն հենց այս սխրանքների մասին է պետք անընդմեջ խոսել, այլ ոչ թե «ծամել» այն տեղեկատվական աղբը, որը միտումնավոր և անընդմեջ լցվում է հայկական տեղեկատվական դաշտ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից