Ռուսական առաջին անձնագրերը տրվել են Խարկովի մարզում

Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի բնակիչներին են տրվել ռուսական առաջին անձնագրերը։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Այս մասին գրում է «Իզվեստիան»:

«Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի բնակիչները, ովքեր առաջինն են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, արդեն անձնագրեր են ստացել։ Վոլչանսկ քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության առաջին 15 անձնագրերի հանձնման արարողությունը»,- հայտնել են նախարարությունից։

Տեղի բնակիչներից Անդրեյը պատմել է, որ մի քանի տարի փորձում էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, սակայն ուկրաինացի պաշտոնյաները կանխել են դա։

Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու բյուրոկրատիան հասցվել է նվազագույնի։ Ռուսական անձնագիր կարող են ստանալ պարզեցված ռեժիմով։ Բավարար է միայն լրացնել հայտը և սպասել ստուգման ավարտին: