Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանը մասնակցում Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ կապ ունի Հայաստանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի և Հեռավոր Արևելքի հետ:

«Հայտնի է, որ լոգիստիկ սխեմաները դրամատիկ կերպով փոխվում են, և, եթե նայենք քարտեզին, մենք կարող ենք տեսնել և նկատել այն հնարավորությունները, որոնք բացվել են և բացվելու են Հայաստանի համար ևս: Հակառակ ամեն ինչի, Արևելքից Արևմուտք, Արևմուտքից Արևելք ապրանքների ներհոսքը չեն դադարի, Հյուսիսից Հարավ և Հարավից Հյուսիս ևս: Եվ եթե քարտեզին նայենք, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է այդ ուղիների խաչմերուկում և մենք, կարծում ենք, որ այստեղ իսկապես հնարավորություն կա, որը պետք է օգտագործենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում իրականացվում է Հյուսիս-Հարավ նախագիծը:

«Դա նոր ավտոմոբիլային ճանապարհի կառուցումն է, որը կապում է մեր հարավային հարևան Իրանին հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ասաց վարչապետը: