Իրանում մեկնարկել են բանակի ցամաքային զորքերի «Հեղինակություն 1401» զորավարժությունները

Չորեքշաբթի օրը Սպահանի Նասրաբադ քաղաք մերձակայքում մեկնարկել են «Հեղինակություն 1401» զորավարժությունները: Այս մասին գրում է ParsToday-ը:

Զորավարժությունների խոսնակ, բրիգադի գեներալ Քարիմ Չեշակն ասել է. «Զորավարժությունները կտևեն երկու օր: Դրանցում կներգրավվեն հետևակի, զրահատեխնիկայի, հրետանու, օդուժի, անօդաչու թռչող սարքի, ինժեներական, օդադեսանտային, էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները և օդուժի ինքնաթիռները»:

Երկրորդ բրիգադի գեներալ Քարիմ Չեշակն ասել է. «Զորավարժությունն անցկացվում է բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումների մարտունակության մակարդակը գնահատելու և սպառնալիքների դեմ պայքարում մարտունակության մակարդակը բարձրացնելու նպատակով»։

Զորավարժության ընթացքում կիրականացվեն տարբեր գործողություններ, այդ թվում՝ զորքերի արագ տեղափոխում առաքելության տարածք, հատուկ նշանակության բրիգադների տեղաշարժի և արձագանքման մակարդակի բարելավում, ներքին մարտավարությունների կիրառում և այլն: