Գորիս-Կապան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածը միակողմանի փակ է։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։