Երևանում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ ԱԻՆ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տաշքենդի փողոցի թիվ 1/7 շենքի դիմաց ծառը ընկել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․) վրա ընկած ծառի ճյուղը։