Աստղաշենի այս թաղամասում ապրելու են նույն վայրից՝ 4 գյուղերից տեղահանված արցախցիներ

Արցախի Աստղաշեն գյուղը Ասկերանի ենթաշրջանում է։ Այստեղ հիմա կառուցվում են 140-ից ավելի տներ, որոնցից 95-ը արդեն գրեթե պատրաստ է, և մինչև տարեվերջ սեփականատերերը կստանան բանալիները։

Ինձ շատ դուր եկավ այն, որ Աստղաշենի այս թաղամասում ապրելու են նույն վայրից՝ 4 գյուղերից տեղահանված Արցախցիներ։ Լավ է, որ համագյուղացիները կյանքը շարունակելու են կրկին նույն վայրում։ Դա կենցաղն ու սովորույթները, բնակավայրի կոլորիտը պահպանելու լավագույն միջոցն է։

Արցախում ամեն ինչ աստիճանաբար վերադառնում է բնական հունի մեջ։ Արցախցիները հայի ուժեղ տեսակն են։ Մենք միասին ոտքի կկանգնենք, որ մեր հետագա անելիքներին պատրաստվենք։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից