Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 7-ին և 8-ի գիշերը առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:

Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: